27/08/2019 14:34
Գագիկ Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել. ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել։ Վաղ առավոտից ԱԱԾ քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում նրան պատկանող տանը, բնակարանում, տարածքներում, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Հարցին՝ արդյոք նախկին պաշտոնյան կարգավիճակ ունի, հնարավոր է՝ բերման է ենթարկվի, ԱԱԾ տնօրենը պատասխանեց՝ խուզարկությունը դեռևս շարունակվում է։
«Խուզարկության ավարտից հետո պարոն Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ, դրանից հետո քննչական դեպարտամենտը արդեն իսկ կներկայացնի... Քրեական գործը հարուցված է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Չի բացառվում, որ մեղարանքը, որը կներկայացվի, կլրացվի նաև այլ հոդվածներով», - ասաց բարձրաստիճան պաշտոնյան։