27/08/2019 22:08
Ձերբակալման իրավաչափ նպատակ ես չեմ տեսնում և պատրաստում եմ բողոքարկել. Գագիկ Խաչատրյանի փաստաբան
Խուզարկության ընթացքում գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր էին փնտրում, ոչինչ կար: Գումար ևս չկար, առգրավել են օրինական զենքեր: Չնայած կազվել է բերման ենթարկելու արձանագրություն, սակայն դրա անհրաժեշտությունը չկար, քիչ առաջ ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Փաստաբանի խոսքով՝ Խաչատրյանն անձամբ առավոտից մասնակցում էր խուզարկությանը և ինքն է ներկայացել ԱԱԾ:
«Նրան ենթարկելու կամ ձերբակալելու հիմքեր չկան: Իմ պաշտպանյալին վերգարվում է մեղադրանք՝ 2010, 2012 թվականին ՊԵԿ նախագահի պաշտոնում թույլ տված ենթադրյալ արարքի համար: Ըստ մեղադրանքի, ՊԵԿ ինչ-որ աշխատակցիներ աշխատավարձ են ստացել և չեն ներկայացնել աշխատանքի, թե ինչքանով կապ ունի Գագիկ Խաչատրյանն, անհասկանալի է: Գագիկ Խաչատրյանը իրավապահների կանչով, կիսատ թողնելով բուժումը, վերադարձել է ՀՀ՝ տեղյակ լինելով, որ քերական գործ է հարուցվել իր դեմ», - մանրմասնեց նա:
Գագիկ Խաչատրյանի դեմ, ինչպես ասաց փաստաբանը մեկ այլ քրգործով խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին.
«Մարդը 6 ամիս է ստորագրություն է տվել և փախուստի ոչ մի փորձ չի արել: Ձերբակալման իրավաչափ նպատակ ես չեմ տեսնում և պատրաստում եմ բողոքարկել»:
Փաստաբանն ասաց, որ Գագիկ Խաչատրյանը ցուցմունք է տվել, բովանդակությանն այս պահին չի կարող անդրադառնալ։
«Հուսով եմ, որ այս ընթացում նախաքննական մարմինը որոշակի գործողություններ կատարելուց հետո կհամոզվի, որ այն փաստերը, որոնք մեղսարգվում են Գագիկ Խաչատրյանին, առակ են, թե ոչ», - ասաց Երեմ Սարգսյանը՝ավելացնելով, որ բացի Գագիկ Խաչատրյանից, ձերբակալվել է նաև մեկ այլ անձ՝ Կարեն Խաչատրյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր խուզարկություններ էին կատարվել Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում, որից հետո Խաչատրյանը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով:
ՀՔԾ-ից Aysor.am-ին տեղեկացրել էին, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին։