27/08/2019 11:00
Ռոհանին նշել է ԱՄՆ-Իրան հարաբերությունների համար դրական փոփոխությունների պայմանները
ԱՄՆ-ի և Իրանի միջև որևէ դրական բարեփոխում չի լինի, եթե Վաշինգտոնը չվերացնի հակաիրանական պատժամիջոցները, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Առանց ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներից հրաժարվելու, որոնք նրանք ընտրել են, մենք որևէ դրական փոփոխություն չենք տեսնի: Դեպի դրական բարեփոխումների բանալին Վաշինգտոնի ձեռքում է»,-ասել է Ռոհանին:
Նա նաև մեկնաբանել է Արևմուտքում հնչող հայտարարությունները՝ Իրանին միջուկային զենք ստանալը թույլ չտալու վերաբերյալ՝ հերթական անգամ ընդգծելով, որ Թեհրանը դրան չի ձգտում: