27/08/2019 11:08
ՌԴ-ն և ՀՀ-ն շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ. Մնացականյան
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ժամանակ անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններին:
«Հայաստանի համապարփակ անվտանգության և զարգացման օրակարգը սահմանում է մեր արտաքին քաղաքական գերակայությունները: ՌԴ-ն և ՀՀ-ն շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ: Մեզ Ռուսաստանի ժողովրդի հետ միավորում են ընդհանուր պատմությունը, մշակութային և մարդկային սերտ կապերը», - ասաց նախարարը:
Վերջինս նկատեց, որ դաշնակցային օրակարգը ծավալուն է՝ ներառելով ռազմաքաղաքական անվտանգության, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման, առևտրային հարաբերությունների և այլ ուղղություններ:
«Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացները և բոլոր անդամ երկրների միասնական շահերի մշակումն ու հետապնդումը», - ասաց նախարարը: