27/08/2019 15:10
Չինաստանը բողոք է հայտնել Հոնկոնգի վերաբերյալ G7-ի ղեկավարների հայտարարության կապակցությամբ
Չինաստանը Հոնկոնգի իրադրության վերաբերյալ G7-ի ղեկավարների հայտարարության կապակցությամբ հայտնում է խիստ դժգոհություն և վճռական բողոք, հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, ամփոփելով G7-ի՝ Բիարիցում կայացած գագաթնաժողովի արդյունքները, հայտարարել է, որ ղեկավարները քննարկել են Հոնկոնգի իրադրությունը և կոչ արել խուսափել բռնությունից:
«Մենք վճռական դժգոհություն և բողոք ենք հայտնում Հոնկոնգի վերաբերյալ G7-ի ղեկավարների անպատասխանատու հայտարարությունների կապակցությամբ»,- ճեպազրույցում հայտարարել է Գեն Շուանը:
Նա ընդգծել է, որ Հոնկոնգը Չինաստանի ներքին գործն է, և ոչ մի պետություն իրավունք չունի խառնվել այդ հարցին:
Նա հավելել է, որ Հոնկոնգում բռնի գործողությունները շարունակվում են արդեն ավելի քան երկու ամիս, դա ուժգին հարված դարձավ իրավունքի գերակայության, հասարակական կարգի համար:
«Մենք ինքներս կարող ենք լուծել մեր հարցերը», - ընդգծել է Գեն Շուանը