27/08/2019 11:39
Բրազիլիայի դեսպաններին արձակուրդից հետ են կանչել Ամազոնիայի հրդեհների պատճառով
Բրազիլիայի ԱԳՆ-ն երկուշաբթի Եվրոպայում և G7-ի մյուս երկրներում դեսպաններին հետ է կանչել արձակուրդից, որպեսզի համակարգվի դիվանագիտական պատասխանը Ամազոնիայի տարածաշրջանում անտառային հրդեհների կապակցությամբ մյուս երկրներում տիրող մտահոգություններին, հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին:
ԱԳՆ-ն նաև մի քանի դեսպանների արգելել է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում արձակուրդ գնալ երկրի հասցեին համաշխարհային քննադատության ֆոնին: Գործակալության տվյալով՝ որոշումն ընդունել է Բրազիլիայի ԱԳ նախարարության ղեկավար Էռնեստ Արաուժուն՝ պետության ղեկավար Ժայիր Բոլսոնարուի հետ կայացած արտակարգ հանդիպումից հետո: