27/08/2019 16:03
Թրամփը հայտարարել է չինական ապրանքների մաքսատուրքերի հնարավոր հետաձգման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է՝ չինական ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը հետաձգի նոր բանակցություններ սկսելու Պեկինի մտադրության պատճառով: Նա խոստովանել է, որ չինական կողմի հետ 2 հեռախոսազրույց է ունեցել, որոնք «լավ» ու «արդյունավետ» էին:
«Նրանք լուրջ մտադրություններ ունեն: Նրանք ցանկանում են գործարք կնքել»,- ТАСС-ի փոխանցմամբ ասել է Թրամփը:
Թրամփն ավելի վաղ Պեկինին մեղադրել էր ամերիկյան մտավոր սեփականության գողության համար, պատասխան խոստացել Չինաստանի կողմից ԱՄՆ-ի դեմ սահմանված սակագնային սահմանափակումներին, նաև ամերիկյան ընկերություններին կարգադրել էր նոր շուկաներ որոնել: