27/08/2019 15:30
«Իմ Խաչը». շուտով մեծ էկրան կբարձրանա իրական պատմությունների հիման վրա Արցախյան շարժման տարիների մասին պատմող ֆիլմը (Լուսանկարներ, տեսանյութ)
Շուտով մեծ էկրանին կհայտնվի իրական պատմությունների հիման վրա նկարահանված «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմը, որը պատկերավոր ներկայացնում է 1991-1992 թվականների Արցախյան ազատագրական շարժման տարիները։ Հենց այստեղ է ծնունդ առնում ֆիլմի գլխավոր հերոսներ ֆրանսիացի բժիշկ Ժակի և արցախցի Սոնայի սիրո պատմությունը, որոնց մարմնավորում են Երո Մուրյանը և Նարինե Գրիգորյանը: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց պրոդյուսեր Հրաչյա Մեսրոպյանը՝ խոստանալով ֆիլմի մասին առավել մանրամասն ինֆորմացիա տրամադրել առաջիկայում:
Նկարահանման մեկնարկը տրվել է 2014 թվականի: Սկզբնական շրջանում ֆիլմը կրում էր «Երկար վերադարձ» աշխատանքային վերնագիրը։ Նկարահանել են «Ռակուրս» և մոսկովյան «APcinema» ընկերությունները՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ:
Ֆիլմը նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:
Կինոնկարի ռեժիսորներն է Շավարշ Վարդանյանը: Հատկանշական է, որ ռեժիսորը ֆիլմում օգտագործվել է իր անձնական արխիվից վավերագրական կադրեր, որոնք առաջին անգամ են ցուցադրվելու:
Ֆիլմի պրոդյուսերներն են Հրաչյա Մեսրոպյանն ու Վալերի Սահարյանը:
Երաժշտական մասը վստահվել է կոմպոզիտոր Հայկոյին: