28/08/2019 13:54
Կողմ եմ, որ Ամուլսարը շահագործվի առանց նոր փորձաքննության. Հայկ Գևորգյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը ավելորդ է համարում Ամուլսարի հանքի շահագործման հարցով նոր ՇՄԱԳ անցկացնելը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պատգամավորը:
Վերջինս նշեց, որ բավարար է համարում արդեն իսկ եղած եզրակացությունը և կարծում է, որ հանքը պիտի շահագործվի:
«Կողմ եմ, որ Ամուլսարը շահագործվի առանց նոր փորձաքննության», - ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Լիդիանի» հարցով իր մոտ անցկացված քննարկումից հետո՝ հայտարարել էր, որ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը հստակ չէր կարողացել պատասխաբնել հարցին, նոր ՇՄԱԳ-ի անհրաժետություն կա թե ոչ՝ նշելով, որ հարցին պատասխանելու համար ավելի խորը ուսումանսիրություն է պետք:
Դրանից հետո «Էլարդի» եզրակացությունն ուղարկվել է շրջակա միջավայրի նախարարություն՝ համապատասխան հանձնարարականով: