28/08/2019 12:12
Պետք է աջակցել, որ ռազմարդյունաբերական համալիրը մրցունակ դառնա ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնում ռազմարդյունաբերողների միության անդամների և ռազմարդյունաբերկական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ:
«Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր և արդյունաբերության ու տնտեսության մեջ մենք առաջնային դերակատարում ենք տալիս ռազմարդյունաբերական համալիրին՝ պայմանով, որ այն համապատասխանի բոլոր ժամանակակից տեխնոլոգիական չափանիշներին», - հանդիպման բացման խոսքի ժամանակ ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ պետք է աջակցել որպեսզի ռազմարդյունաբերական համալիրը մրցունակ դառնա ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում և մրցունակ լինի: Ըստ Փաշինյանի՝ անհրաժեշտ է գիտելիքահենք արդյունաբերական տնտեսություն ստեղծել, որին առաջ տանող ուժը պիտի լինի ռազմարդյունաբերական համալիրը:
«Պետք է համալիրը նախ կարողանա ապրել, ոտքի կանգնել, զարգանա և մրցունակ արտադրանք տա: Ռազմարդունաբերական համալիրի նախնական զարգացման փուլում սա մեր ամենակարևոր նպատակադրումն է», - հավելեց նա:
Այս պահին հանդիպումն ընթանում է փակ ձևաչափով, քննարկվում են ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր: