28/08/2019 17:43
Ինձ համար ավելի կարևոր է Գագիկ Խաչատրյանի գործը, քան՝ Ամուլսարի. ԱԺ փոխնախագահ
«Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել են ԲԴԽ անդամի, կանոնադրության փոփոխության և աշխատանքային այլ հարցեր, նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Դիտարկմանը՝ չի եղե՞լ քննարկում Ամուլսարի մասով՝ Սիմոնյանն ասաց, որ վերջինս ԱԺ օրակարգ չի գալու և այլ մասնագիտական տիրույթում գտնվող հարց է, հետևաբար, պատգամավորները զուտ կարծիք կարող են հայտնել.
«Դա խմբակցություն քննարկելիք հարց չէ, գտնվում է մասնագիտական ոլորտում, հիմա դուք ամեն մի պատգամավորից, մի քաղաքական գործչից կարծիք եք վերցնում՝ համադրելով փորձում լուր ստանալ, բայց դրանից հո հարցը չի լուծվում, ոչ էլ ինչ-որ դիրքորոշում է պարզ դառնում: Դա ինտրիգ է՝ լավ վերնագիր գրելու համար», - ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում կարծիքին, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի բնակավայրում երեկ ԱԱԾ ստուգումները ու երեկոյան Խաչատրյանի ձերբակալումը փորձ է՝ շեղել հասարակությանն Ամուլսարի խնդրից՝ Սիմոնյանն ասաց.
«Ժպիտով, որովհետև իմ համար ավելի կարևոր է Գագիկ Խաչատրյանի գործը, քան՝ Ամուլսարի», - ասաց նա:
Անդրադառնալով խմբակցությունում Ամուլսարի հարցով անհամաձայնություններին և դիտարկմանն՝ արդյոք հնարավո՞ր է, որ անհամաձայնությունների պատճառով խմբակցության որոշ պատգամավորներ վայր դնեն մանդատը՝ Սիմոնյանն ասաց.
«Երբ որ դուք ձեր խմբագրությունում քննարկում եք՝ որտեղ անցկացնել ամանորյա կորպորոտիվը, մեկն ասում է մի տեղ, մեկը՝ մյուս տեղ, ինչ-որ մեկը հրաժարվում է, ուրեմն խմբագրությունից դո՞ւրս է գալիս»: