28/08/2019 14:21
Ջիգարխանյանի ընկերը պատմել է արտիստի առողջական վիճակի մասին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն նորմալ է զգում, նա բժիշկների թույլտվությամբ կարող է թատրոն այցելել հաջորդ շաբաթ: Այս մասին չորեքշաբթի РИА Новости-ին ասել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը:
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Արմեն Ջիգարխանյանը պլանային կանխարգելիչ բուժում է ստացել, նրա վիճակը գնահատվում էր նորմալ:
Ավելի ուշ Ջիգարխանյանին հիվանդանոցից դուրս են գրել լավ ինքնազգացողությամբ:
«Ամեն ինչ կարգին է, նորմալ, անհանգստանալու ոչ մի պատճառ չկա: Թատրոն դեռ չի եկել, նա դեռ պետք է ներկայանա բժիշկներին, եթե նրանք հավանություն տան, ապա, հավանաբար, կգա հաջորդ շաբաթ», - ասել է գործակալության զրուցակիցը: