28/08/2019 20:00
Մալայզիայի նախկին վարչապետը դատարանի առաջ է կանգնել 547 մլն դոլարի կոռուպցիայի մեղադրանքով
Մալայզիայի Գերագույն դատարանն այսօր սկսել է 1MDB պետական ներդրումային հիմնադրամի` մոտ 547 միլիոն դոլար գումարի հափշտակման մեջ մեղադրվող նախկին վարչապետ Նաջիբ Ռազաքի քրեական գործի քննությանը, հայտնում է «Bernama» գործակալությունը:
Գլխավոր դատախազի տեղակալի ավագ օգնական Գոփալ Ռամն ընթերցել է Նաջիբին առաջադրված մեղադրանքները՝ հիմնադրամի միջոցների՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակման համար պաշտոնեական դիրքի օգտագործման, նաև փողերի լվացման համար:
Մեղադրյալը, որին ավելի վաղ ազատ են արձակել գրավով, բոլոր առաջադրված մեղադրանքները հերքում է՝ պնդելով, թե դրանք քաղաքական դրդապատճառ ունեն:
Առնվազն մի քանի մեղադրանքով նախատեսված է բանտարկություն՝ մինչև 20 տարի ժամկետով, նաև մարմնական պատիժներ՝ ռոտանգյան փայտերով հարվածների տեսքով: