28/08/2019 19:51
Վրաստանի նախագահը նշել է Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման պայմանները
Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությունը կարող է հիմք դառնալ Թբիլիսիի ու Մոսկվայի միջև երկխոսության վերսկսման համար, միայն այս դեպքում Վրաստանը պատրաստ կլինի ՌԴ-ի հետ շփումներին:
Այդ մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է «Euronews» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել չորեքշաբթի:
«Ռուսաստանի հետ ինչ-ինչ շփումներ ունենալու, դրանք վերսկսելու համար մեզ անհրաժեշտ կլինի հստակ հասկանալ, որ Ռուսաստանի դիրքորոշման մեջ փոփոխություններ են տեղի ունեցել այնպիսի փոքր հարևանի նկատմամբ, ինչպիսին մենք ենք: Նաև Ռուսաստանը պետք է ընդունի, որ հարաբերությունները չեն կարող կառուցվել հարկադրանքով: Երբ մենք հստակ ազդանշաններ տեսնենք այդ ուղղությամբ, ապա, ես վստահ եմ, մենք պատրաստ կլինենք երկխոսությանն ապագայում», - ասել է նա:
Զուրաբիշվիլին հիշեցրել է, որ Վրաստանն ու Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն 2008 թվականից: