28/08/2019 17:17
Մի երևույթ, որը կառավարելի չի կարող լինել մարդու կողմից, ես չեմ համարում, որ ոչ ռիսկային է. Սոֆյա Հովսեփյանն՝ Ամուլսարի մասին
Ամուլսարի հարցով կարծիքներ եղել են, զարգացումներ չկան, «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
«Մնացել ենք այն մոտեցմանը, որ այս պահին պետք է սպասենք կառավարության քայլերին», - ասաց նա:
Դիտարկմանն՝ ինքն անձամբ ի՞նչ դիրքորոշում ունի՝ պատգամավորն ասաց, որ իր դիրքորոշումը չի փոխվել.
«Մի երևույթ, որը կառավարելի չի կարող լինել մարդու կողմից, ես չեմ համարում, որ ոչ ռիսկային է, և եթե 0.01 տոկոս ռիսկ կա, իմ դիրքորոշումը հստակ է: Եթե կա ռիսկ մեր երկում թեկուզ մեկ անձի թունավորման, իմ դիրքորշումը չի փոխվելու»,- ասաց Հովսեփյանը:
Դիտարկմանն՝ արդյոք այս հարցով չկա՞ն տարաձայնություններ խմբակցությունում, քանի որ մի մասը կողմ է, մյուս մասը՝ դեմ հանքի շահագործմանը՝ Հովսեփյանն ասաց.
«Տարաձայնություն չի, կա այլակարծություն»:
Հիշեցնենք, որ Սոֆյա Հովսեփյանը հայտարարել էր՝ «եթե կարիք լինի, վայրկյան առաջ կլինեմ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների կողքին»: