28/08/2019 20:15
Սպառազինություն՝ Տոմատինայի համար (Տեսանյութ)
Ավելի քան 140 տոննա լոլիկ է իսպանական Կաստելյոն քաղաքից տեղափոխվել Բունյոլ՝ Տոմատինա փառատոնի համար:
Յուրաքանչյուր տարի օգոստոսի վերջին շաբաթ Վալենսիայի այդ փոքրիկ քաղաք են ժամանում տասնյակ հազարավոր մարդիկ՝ լոլիկներով մարտերին մասնակցելու համար:
Մարտերից հետո բոլոր մասնակիցների վրա ջուր են լցնում: Փառատոնը տևում է մեկ շաբաթ։ Դրա ընթացքում կազմակերպվում է տոնավաճառ, շքերթ, պարեր և հրավառություն: