28/08/2019 18:52
Տրակտոր լողավազան՝ Կուբայում (Տեսանյութ)
Յուրօրինակ լողավազանը լավագույն նվերն է դարձել երեխաների համար կարիբյան շոգ ամռանը:
Այն տրակտորի կցորդիչ է: Շարժական ինքնաշեն լողավազանը գտնվում է Կուբայի Պինար դել Ռիո գավառում:
Ինչպես մնացած լողավազաններում, այստեղ ևս հետևում են երեխաների կողմից հիգիենայի կանոնների պահպանմանը. ոչ մի սնունդ, ըմպելիք և մաքուր ոտքեր:
Լողավազանը գործում է, երբ տրակտորը չի օգտագործվում գյուղատնտեսական աշխատանքներում: