28/08/2019 12:03
Բոլիվիայի նախագահն անձամբ է մարում անտառային հրդեհները
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը մեկնել է գոտի, որտեղ անտառային հրդեհներ են մոլեգնում: Երկրի ղեկավարն անձամբ է մասնակցել բռնկման օջախների մարմանը, հայտնել է Agencia Boliviana de Informaciցn-ը:
Ըստ գործակալության՝ պետության ղեկավարը նախագահին կից նախարար Խուան Ռամոն Կինտանայի և պաշտպանության նախարար Խավիեր Սավալետայի հետ մեկնել է Սանտա Կրուսի դեպարտամենտի Չիկիտանիայի տարածաշրջան:
Ավելի վաղ Բոլիվիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կրակն ավելի քան 700 հազար հեկտար անտառ է ընդգրկել Սանտա Կրուսի դեպարտամենտում: