28/08/2019 11:19
Ճապոնիայում մոտ 850 հազար մարդ է տարհանվել անձրևների պատճառով
Ճապոնիայի իշխանությունները 847.5 հազար մարդ են տարհանում երկրի արևմտյան երեք պրեֆեկտուրաներից՝ ջրհեղեղների և սողանքների սպառնալիքի պատճառով, որոնք կարող են առաջանալ հորդառատ անձրևների հետևանքով, հայտնում են ճապոնական ԱԻՆ-ից:
Տարհանման հանձնարարություն է ստացվել Սագա, Ֆուկուոկա և Նագասակի պրեֆեկտուրաների ղեկավարությունը: Ոչնչացման սպառնալիքի առաջ է կանգնել 355 հազար կացարան՝ 14 քաղաքներում:
Ավելի վաղ հաղորդվում էր երեք զոհի մասին: