29/08/2019 18:29
Հոնկոգի ոստիկանությունն առաջին անգամ արգելել է օգոստոսի 31-ին կայանալիք բողոքի ակցիաները
Հոնկոգի ոստիկանությունն առաջին անգամ արգելել է բողոքի զանգվածային ակցիաները, որոնք առաջիկա շաբաթ օրը՝ օգոստոսի 31-ին, պատրաստվում էին անցկացնել Հանուն մարդու քաղաքացիական իրավունքների ճակատ կազմակերպությունը:
Ակցիայի հայտատուները հինգ էջից բաղկացած նամակ են ստացել 15:00-ի հանրահավաքը և դրան հաջորդող երթն արգելող բովանդակությամբ, գրում է «South China Morning Post»-ը:
Հրատարակությունը նշում է, որ կազմակերպիչներին առաջին անգամ են մերժել համաձայնեցնել և՛ հանրահավաքը, և՛ երթը:
Նամակում ոստիկանները հիշեցնում են, որ հուլիսից ի վեր քաղաքում անցկացվել է 22 փողոցային ակցիա, որոնց մասնակիցները դիմել են բռնության, հրկիզումների ու հարձակումների համար ծանր առարկաների օգտագործման և պետական ունեցվածքի փչացման. արդյունքում տուժել են բողոքի ակցիաների բազմաթիվ մասնակիցներ, ցուցարարներ, ոստիկաններ և պատահական անցորդներ:
22 ակցիայից յոթը կազմակերպել է Հանուն քաղաքացիական իրավունքների ճակատը:
Ճակատի ներկայացուցիչ Ջիմի Շեմը հայտարարել է, որ ոստիկանության պատասխանը նշանակում է, որ իշխանությունները չեն ցանկանում անսալ ժողովրդին, և որ վարչակազմի ղեկավար Քերի Լեմի քաղաքականությունը Հոնկոնգը տանում է կործանման, քանի որ նրա գործողություններն էլ ավելի մեծ զայրույթ են առաջացնում:
Կազմակերպությունը վիճարկելու է ակցիայի արգելքը, բայց հույս չունի, թե ոստիկանության որոշումը կչեղարկվի: