29/08/2019 10:19
«Հրապարակ». Տիգրան Խաչատրյանը տխուր խոստովանություն է արել ՀՀ տնտեսության վիճակի մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ հայ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տխուր խոստովանություն է արել մեր տնտեսության վիճակի մասին և հորդորել դիվանագետներին՝ ներդրողներ գտնել արտերկրում։
«Այսօր մենք մոտավորապես 15 անգամ զիջում ենք աշխարհի առաջին տեղերը զբաղեցնող երկրներին՝ 1 շնչի հաշվով ստեղծված եկամտի տեսանկյունից, ունենք 8 անգամ ավելի ցածր արտադրողականություն, քան Եվրոպայի ցանկացած միջին երկիր, առնվազն 2 անգամ ցածր արտադրողականություն, քան ԵԱՏՄ առաջատար պետությունները․․․ Գրեթե բոլոր ոլորտներում տնտեսության վիճակը նույնն է»,- ասել է նախարարը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: