29/08/2019 18:41
Զարիֆը հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարի ճնշման և սպառնալիքների ներքո
Իրանը չի կարող ԱՄՆ-ի հետ բանակցությունների գնալ Վաշինգտոնի կողմից պատերազմ պարտադրելու և տնտեսական ճնշման իրավիճակում:
Հինգշաբթի այս մասին Կուալա-Լումպուրում լրագրողներին ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
«Մենք անհնար ենք համարում Վաշինգտոնի հետ շփումը, քանի դեռ այս պետությունը չի դադարեցրել պատերազմ պարտադրել և մասնակցել Իրանի ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկչությանը», - Զարիֆի խոսքերը մեջբերում է «Reuters»-ը:
Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ի վերադարձը միջուկային գործարքին «բանակցությունների տոմսն» է: