29/08/2019 17:23
Ինդոնեզիայի ոստիկանությունը հայտնում է Պապուայում անկարգությունների հետևանքով երեք զոհի մասին
Ինդոնեզիայի ոստիկանությունը տեղեկացրել է, որ Պապուա գավառում մեկնարկած բողոքի ակցիաների հետևանքով զոհվել է երկու քաղաքացիական անձ և մեկ զինվորական, հայտնում է «Antara» գործակալությունը։
Բողոքի ակցիաները և դրանց հետ կապված անկարգությունները սկսվել են ինդոնեզիական Պապուա և Արևմտյան Պապուա գավառներում նախորդ շաբաթ՝ այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել, թե պապուացի ուսանողները հարձակման են ենթարկվում այլ գավառների քաղաքներում: