29/08/2019 14:21
Չեմ կարծում, որ դա ինչ-որ հետևանք կարող է ունենալ. նախարարը՝ միջազգային տնտեսական համաժողովին չմասնակցելու մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը չի կարծում, որ Հայաստանը կտուժի Լեհաստանում կայանալիք տնտեսական համաժողովին չմասնակցելուց:
«Չեմ կարծում, որ դա ինչ-որ հետևանք կարող է ունենալ, որովհետև տնտեսական ֆորումները հրավիրվում են այն նպատակով, որ կոնկրետ երկրի պաշտոնյաներ, իրենց օրակարգային առաջնահերթություններից ելնելով, հարցեր քննարկեն և համաձայնեցնեն: Կարծում եմ, որ մեկ ֆորումին չեն մասնակցում, բայց մասնակցում են այլ միջոցառումների, որոնք ավելի արդյունավետ կարող են լինել», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Խաչատրյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանը չի հաստատել վարչապետի մասնակցությունը Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին: