29/08/2019 12:49
Հոնսյու կղզու հյուսիսում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Խաղաղ օվկիանոսում՝ Աոմորի պրեֆեկտուրայից արևելք գտնվող Հոնսյու կղզու հյուսիսում, 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ճապոնական սեյսմոլոգիական գլխավոր վարչությունը:
Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորությամբ: 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները զգացվել են հինգ պրեֆեկտուրաներում: Ցունամիի վտանգ չկա:
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկությւոններ չեն ստացվել: