29/08/2019 16:24
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,38 դոլարով՝ հասնելով մինչև 60,43 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,85 դոլարով և կազմում է 55.78 դոլար մեկ բարելի դիմաց։