«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախագծով մենք զբաղվում ենք ամենաքիչը 9 տարի, ծախսվել է 1600 եվրո. Աշոտ Մելիքյան

30/08/2019 17:28

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախագծով մենք զբաղվում ենք ամենաքիչը 9 տարի, ծախսվել է 1600 եվրո. Աշոտ Մելիքյան


Aysor.am-ի զրուցակիցն է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը:

- Պարոն Մելիքյան, «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ` ահազանգելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վտանգների մասին: Նախագիծը նախատեսում է, որ ներկայիս հանրային մուլտիպլեքսից կարող են օգտվել միայն հանրային հեռուստաընկերության 5 ալիքներ: Ո՞րն է պատճառը, որ հիմա է նախագիծը դրվել շրջանառության մեջ: Արդյոք կա՞ հանրային պահանջ, ո՞րն է այս հրատապության պատճառը:

- Բանն այն է, որ Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը շատ հրատապ է դարձել այն պարզ պատճառով, որ 2020 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունվարին սպասվում են մրցույթներ, և ակնկալվում է, որ այդ մրցույթների միջոցով լիցենզավորման նոր գործընթաց տեղի կունենա։ Մենք գիտենք, թե ինչպես են անցել այդ մրցույթները 10 տարի առաջ, և որ այդտեղ շատ մեծ քաղաքական ենթատեքստ կար։ Այդ մրցույթները մեծ սուբյեկտիվիզմի տեղ ունեին և անարդար էին իրենց էությամբ։ Սա ոչ միայն մեր, այլ նաև միջազգային մի շարք կազմակերպությունների գնահատականն է։

Որպեսզի լիցենզավորման՝ իր դարն ապրած կարգը բացառվի, մենք առաջարկել ենք, որպեսզի պարզեցված ընթացակարգ լինի։ Այս ճանապարհը տանում է դեպի մեդիա ոլորտում հարաբերությունների ազատականացում։ «Մեդիա պաշտպանի» հայտարարությունում ճիշտ հակառակն է ասվում։ Ըստ երևույթին՝ այնտեղ կամ չեն տիրապետում իրականությանը կամ էլ միտումնավոր խեղաթյուրում և հասարակությանը թյուրիմացության մեջ են գցում։

Մենք ընտրել են ամենաճիշտ մոտեցումը և լիցենզավորման փոխարեն առաջարկում ենք շատ ավելի պարզ՝ հեղինակազորման գործընթաց. մի քանի փաստաթղթերի ներկայացումից հետո Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պետք է դիտարկի այդ հայտը և հեղինակազորելու համար վկայական տա։ Դրանից հետո այդ հեռուստաընկերությունն ինքն է ընտրում՝ որ միջոցներով պետք է հեռարձակվի՝ եթերային, կաբելային, արբանյակային, մոբիլ ցանցով և այլն։ Այնպես որ, այս մոտեցումն անկյունաքարային փոփոխություն է մտցնում և մեծ հաշվով արմատական բարեփոխումների հիմք ստեղծում։

- Հնարավո՞ր եք համարում մասնավոր մուլտիպլեքսի ի հայտ գալը: Չէ՞ որ դա կապված է հսկայական ֆինանսական խնդիրների հետ: Եվ, եթե որևէ մեկը ներդրում չանի, ի՞նչ է լինելու մասնավոր հեռուստաընկերությունների ճակատագիրը, փակվելու՞ են:

- Ինչ վերաբերում է մասնավոր մուլտիպլեքսորներին, գործող օրենքն ուղղակի խայտառակություն է՝ այն առումով, որ որևէ հեռանկար չի ստեղծում Հայաստանում մասնավոր մուլտիպլեքս ստեղծելու համար։ Նախ, օրենքը նախատեսում է, որ դա ամբողջությամբ պետք է լինի սեփականություն, այսինքն՝ բացառվում է որևէ վարձակալություն։ Այն պետք է ընդգրկի ամբողջ երկրի տարածքը, բացի այդ՝ նախատեսում է 100 միլիոն դրամի պետական տուրք։ Գործող օրենքի այս վատ պայմանների պատճառով մեզնում արդեն 4-րդ մրցույթն է հայտարարվում, և որևէ հայտատու Հանձնաժողովին չի ներկայացնում իր առաջարկը։ Ինչո՞ւ. որովհետև տուրք է տրված միայն խոշոր բիզնեսին, և այդ բիզնեսը հիմնելու համար նորմալ նախադրյալներ չկան։ Մենք մեր օրենքի նախագծում նախատեսում ենք, որ մասնավոր մուլտիպլեքսները կարող են լինել մեկ կամ մի քանի համայնք ընդգրկող։ Դա կարող է լինել փոքր բիզնես։ Մեկ կամ մի քանի մարզ ընդգրկող, այսինքն՝ կարելի է միջին բիզնես զարգացնել և կարելի է նաև խոշոր բիզնես սկսել՝ ընգրկելու ամբողջ երկիրը։

Մարզերում մենք ունենք հեռուստաընկերություններ, որոնք պատրաստ են սեփական միջոցներով փոքր մուլտիպլեքսներ ստեղծել և ներգրավել թվային հեռարձակման մեջ։ Նախորդ իշխանության օրոք թվային հեռարձակումն այնքան վատ է իրականացվել, որ մարզային շատ հեռուստաընկերություններ ուղղակի դուրս են մնացել այդ գործընթացից։ Մի շատ տարօրինակ որոշում էր կայացվել, որ յուրաքանչյուր մարզում պետք է լինի ընդամենը մեկ թվային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերություն։ Այս իրավիճակը փոխելու, մասնավոր մուլտիպլեքսը Հայաստանում զարգացնելու համար շատ հրատապ է նոր օրենքի նախագիծը քննարկելը։ Մենք համոզված ենք, որ եթե նորից հին օրենքով մրցույթներ անցկացվեն, դա կարող է հեռարձակման ոլորտում շատ ծանր հետևանքների հանգեցնել։

Ինչ վերաբերում է հարցի այն հատվածին, թե ի՞նչ է լինելու մասնավոր հեռուստաընկերությունների ճակատագիրը, ապա այս օրենքի նախագծի  համատեքստում ոչ մի հեռուստաընկերություն չի կարող փակվել այն պարզ պատճառով, որ բոլորի համար ստեղծվում են հավասար մրցակցային պայմաններ։ Մենք կարծում ենք, որ որևէ մասնավոր հեռուստաընկերություն, օգտվելով օրենքի նախագծի անցումային դրույթներից, կկարողանա սահուն անցում կատարել դեպի մասնավոր մուլտիպլեքս։

- Պարոն Մելիքյան, նախագիծը նախատեսում է, որ մուլտիպլեքսի լիցենզավորման գործառույթը տրվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, որի անդամները տեխնիկական և ֆինանսական գիտելիքներ չունեն, ստեղծագործական ոլորտի մարդիկ են: Այդ դեպքում ինչպե՞ս են կողմնորոշվելու որոշում կայացնելիս:

- Շատ տեղին հարց է, որի շուրջ մենք բուռն քննարկումներ ենք ունեցել։ Օրենքի նախագծում այդ հարցը շատ հստակ լուծված է, ուղղակի «Մեդիա պաշտպանը» չի ցանկացել նկատել կամ միտումնավոր չնկատելու է տվել։ Իրականում Հանձնաժողովն այդ առաջարկը տալու է փորձաքննության, այսինքն՝ պետք է մասնագիտական կառույց ներգրավի, և նրա հետ պայմանագիր կնքվի։ Պետք է փորձաքննություն անցկացվի, որի արդյունքների հիման վրա էլ իրենք կկարողանան որոշում կայացնել՝ տրամադրել լիցենզիա, թե ոչ։ Նախատեսվում են նաև հանրային լսումներ, դա պետք է բաց գործընթաց լինի։  Ե՜վ շահառուները, և՜ անկախ փորձագետներն իրենց տեսակետները կհայտնեն, այնպես որ դա չի լինելու միայն Հանձնաժողովի մենաշնորհը։

- Իսկ ինչո՞ւ նախագծի ստեղծմանը չեն մասնակցել հեռուստատեսության ոլորտի ներկայացուցիչներ` խմբագիրներ, սեփականատերեր:

- Հիմնական սկզբունքները, որոնք դրված են օրենքի նախագծի հիմքում, բազմիցս քննարկման առարկա են դարձել, տարբեր սեմինարների, կլոր սեղանների ժամանակ մենք դրանք քննարկում էինք, բայց, ցավոք, հեռուստաընկերությունների ղեկավարները սովորաբար այդպիսի քննարկումների չեն ներկայանում։ Նրանք իրենց բոլոր հարցերը լուծել են կաբինետային հանդիպումների ժամանակ, իրենց «դաբրոն» ստացել են Բաղրամյան 26-ում։ Այսինքն՝ եթե իրենք ինչ-որ խնդիր են ունեցել և ցանկացել են օրենսդրական փոփոխություններ իրականացնել, շփվել են իշխանությունների հետ և իշխանությունների հետ են այդ ամենն արել։

Համապետական սփռման հեռուստաընկերությունները երբեք չեն մասնակցել մեր կազմակերպած քննարկումներին, դա ավելորդ են համարել։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք նեղացածի կեցվածք պետք է ընդունենք։ Մենք պատրաստ ենք առաջարկություններ ստանալ։

- Պարոն Մելիքյան, արդյոք արտասահմանյան փորձագետներ մասնակցե՞լ են նախագծի ստեղծմանը, դրամաշնորհային ֆինանսական միջոցներ ներգրավվա՞ծ են եղել նախագծի պատրաստմանը: Եթե այո, ովքե՞ր են դոնորները:

- Այս օրենքի նախագծով մենք զբաղվում ենք ամենաքիչը 9 տարի։ Մեզ միշտ հետաքրրքել են հեռարձակման ոլորտի օրենսդրական կարգավորումները և այն, որ այդ կարգավորումները լինեն միջազգային չափանիշներին համապատասխան։ Պետք է նշեմ, որ այս օրենքի նախագիծը միջազգային փորձաքննություն առայժմ չի անցել, բայց նախատեսում ենք, որ այն պետք է անցնի ԵԱՀԿ-ի, և Եվրոպայի խորհրդի փորձաքննությունը։ Այնպես չէ, որ մենք ուզում ենք, որ այն միանգամից անցնի ԱԺ-ում։

Բայց քանի որ «Մեդիա պաշտպանի» հայտարարության մեջ էլ փողերի մասին խոսք է գնում, ուզում եմ ասել, որ այդ կազմակերպությունը դա շատ վատ ենթատեքստով է ներկայացնում։ Մինչդեռ ես շատ լավ գիտեմ, որ «Մեդիա պաշտպանն» ինքն էլ բազմաթիվ դրամաշնորհներ է ստացել։ Ի՞նչ է, երբ ինքը դրամաշնորհներ էր ստանում, կատարում էր այն պատվերները, որոնք իրեն տալիս էին դոնորնե՞րը։

Եթե որևէ մեկին հետաքրքրում է, թե որքան գումար է ծախսվել այս օրենքի նախագծի վրա, ապա պատասխանում եմ՝ 1600 եվրո։ Գումարը ծախսվել է հանդիպումների, սրահներ վարձակալելու համար։

Թեմայի վերաբերյալ Aysor.am-ի հարցազրույցը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի հետ կարդացեք ԱՅՍՏԵՂ:

Նշենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը հրաժարվեց պատասխանել Aysor.am-ի հարցերին:

Հեղինակ՝ Անի Ղազարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:20 Կիստոզ ֆիբրոզ․ ժառանգականությունը՝ հիմնական գործոն Այսօր, 19:03 Ուկրաինայում հայտարարել են՝ Ռուսաստանի հետ բանակցություններն անխուսափելի են Այսօր, 18:46 Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս․ Փաշինյան Այսօր, 18:35 Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն արտահայտված էր և ճանաչված միջազգային հանրության կողմից․ Արմեն Աշոտյանը փաստեր է հիշեցնում Փաշինյանին Այսօր, 18:18 Աղազարյանի հեռախոսը երկու անգամ թվային խուզարկության է ենթարկվել. վերականգնվել է ջնջված նամակագրությունը Այսօր, 18:00 8 ոսկե, 15 արծաթե, 22 բրոնզե մեդալ․ 2024-ին հայ բռնցքամարտիկների գրանցած արդյունքները Այսօր, 17:42 Հայաստանում համակարգային կոռուպցիա կա․ Լիլիթ Գալստյան Այսօր, 17:27 Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է ու մերկասառույց, Անիի տարածաշրջանում՝ խիտ մառախուղ Այսօր, 17:10 28 տարի չեք կարողացել Արցախը «վերադարձնել» Ադրբեջանին, Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը Այսօր, 16:53 Անտարբերության և անպատասխանատվության հետևանքը այն է, որ Երևանի քաղաքապետը Դուք եք, պարոն Ավինյան Այսօր, 16:40 Արագած գյուղի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել Այսօր, 16:29 Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին Այսօր, 16:26 Հայաստանը Գերմանիայի կողքին է, սգում ենք Մագդեբուրգի տոնավաճառում զոհվածների համար․ ՀՀ դեսպան Այսօր, 16:20 Աշխատանքային ժամերը մեկ ժամով կրճատելու նախագիծը ողջունելի է, բայց կարևոր է դրա կիրարկման վերահսկողությունը. ՀԱՄԿ նախագահ Այսօր, 15:52 1920-ականներին Լիբանանում հայ որբերի հյուսած գորգը Հայաստանում է Այսօր, 15:28 Արարատում 13 ու 14-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ Այսօր, 15:23 Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «ՀայաՔվե» Այսօր, 15:15 Վերականգնվում է Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին Այսօր, 15:12 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 14:55 Լուկաշենկոյին գրանցել են որպես Բելառուսի նախագահի թեկնածու Այսօր, 14:52 Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:49 Իմ 45-ամյակին մոտենում եմ կյանքիս թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 14:45 Բացվել է Երևան - Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ Այսօր, 14:36 «Հունդաի» մակնիշի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների շահագործումը կիրականացվի նոր ներկրված ավտոբուսներով Այսօր, 14:34 Ռուսական համարներով և կենացային հայրենասիրությամբ «համեմված» այս մեքենայում խտացված է ամենը, ինչի պատճառով կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ. Թորոսյան Այսօր, 14:19 Ազատի հրդեհի գործով մեղադրյալ Մաթևոսյանի՝ առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ նախաքննության վարույթն անջատվել է. նյութերը կուղարկվեն դատարան Այսօր, 14:12 Իմ օրոք ԱՄՆ-ում կլինի երկու սեռ՝ արական և իգական. Թրամփ Այսօր, 14:02 «Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին (Տեսանյութ) Այսօր, 13:56 Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ Շարմազանով Այսօր, 13:36 Այսինքն՝ Ավինյանն անակնկալի չէր եկել, որ ինքը թռնում է բիզնես դասի 20.000 դոլարանոց տոմսով, իսկ մյուսները՝ սովորական տոմսերով. Լևոն Բարսեղյան Այսօր, 13:12 Հայաստանում և ԵԱՏՄ այլ երկրներում շինարարական աշխատանքների ծավալն աճել է. ԵՏՀ Այսօր, 13:08 Ռուսաստանը կֆինանսավորի բազմամիլիոնանոց ծրագիր՝ Հայաստանում դպրոցական սննդի համար Այսօր, 13:05 Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին կատարած աշխատանքի համար Այսօր, 13:00 Անապայում կամավորները փրկել են նավթի արտահոսքից տուժած գրեթե հազար թռչնի Այսօր, 12:54 Վանաձորում վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է Այսօր, 12:49 «Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին և շրջվել. կան վիրավորներ Այսօր, 12:46 Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ և հանդիպել Արենիի աշակերտներին Այսօր, 12:30 Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը Այսօր, 12:18 Ինքը եկավ, կործանեց ողջ բանակցային գործընթացը, Փաշինյանը դարձյալ ստում է. Արթուր Խաչատրյան Այսօր, 12:16 Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր Այսօր, 12:12 ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցները Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերում նվերներ են հանձնել երեխաներին Այսօր, 12:09 Ալիևը նամակ է հղել Հռոմի պապին Այսօր, 12:04 Դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, մի մասի վրա շինարարություն է արվել Այսօր, 11:52 Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ. Փաշինյան Այսօր, 11:49 Ճշմարտությունը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկոլն ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Հակոբյան Այսօր, 11:39 Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում Այսօր, 11:31 Որպես անհետ կորած որոնվող տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին Այսօր, 11:29 Պուտինը հունվարին ծրագրում է արտասահմանյան այցեր․ Պեսկով Այսօր, 11:24 ԱՄՆ-ն իր քաղաքացիներին Բելառուսից անհապաղ հեռանալու կոչ է արել Այսօր, 11:20 ՀՀ դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. կրթության փորձագետը՝ TIMSS-2023 ստուգատեսի արդյունքների մասին Այսօր, 11:14 Արարատի մարզի մի շարք համայնքներում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 11:10 Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը Այսօր, 11:06 Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն Այսօր, 11:03 Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները, որոշել եմ այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:53 «Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակն այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյանը հրապարակել է քաղաքացու քննադատությունը Այսօր, 10:50 Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին. Ավինյան Այսօր, 10:40 Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան Այսօր, 10:17 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է Այսօր, 09:59 Գործարկվել է միասնական տոմսային համակարգի կայք Այսօր, 09:52 1994-ից ի վեր, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան Այսօր, 09:44 Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 22/12/2024 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ 22/12/2024 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում 22/12/2024 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան 22/12/2024 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի 22/12/2024 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի 22/12/2024 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան 22/12/2024 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 22/12/2024 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 22/12/2024 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ)