30/08/2019 19:18
Լոնդոնը նախատեսում է ավելացնել Brexit-ի շուրջ բանակցությունների ինտենսիվությունը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է ավելացնել Brexit-ի շուրջ բանակցությունների ինտենսիվությունը՝ փորձելով բարելավել Բրյուսելի հետ գործարքի պայմանները, ասված է հայտարարության մեջ, որը տարածել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի աշխատակազմը:
Ինչպես նշում են Դաունինգ-սթրիթում՝ սեպտեմբերին բրիտանացի բանակցորդները եվրոպացի իրենց գործընկերների հետ կոնսուլտացիաներ կանցկացնեն շաբաթական երկու անգամ՝ «լրացուցիչ տեխնիկական հանդիպումների հնարավորությամբ՝ նոր գործարքի ապահովման հանգուցալուծումները քննարկելու համար»:
«Այն բանից հետո, երբ վերջին շաբաթներին ԵՄ-ի ղեկավարների հետ կայացած իմ բանակցությունները ցույց տվեցին, որ հակադեմոկրատական «բեքստոպի» (ԵՄ-ի մաքսային միության և ընդհանուր եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ռեժիմը Brexit-ի անցումային շրջանի սկսվելուց հետո) այլընտրանքները քննարկելու ցանկություն կա, կողմերի համար եկել է ժամանակը մեծացնելու բանակցությունների ինտենսիվությունը Հանդիպումների ու քննարկումների թվաքանակի ավելացումն անհրաժեշտ է, եթե մենք ցանկանում ենք գործարքը համաձայնեցնել մինչև այն պահը, երբ մենք հոկտեմբերի 31-ին կլքենք Եվրամիությունը»,- ասել Է Ջոնսոնը: