30/08/2019 16:06
Ցանկացած հաջորդ ՇՄԱԳ հաստատելու է, որ հանքի շահագործումն անվտանգ է. Հայկ Գևորգյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը պնդում է՝ եթե անգամ լինի ևս մեկ ՇՄԱԳ, ապա այն ապացուցելու է, որ Ամուլսարի հանքի շահագործումն անվտանգ է:
«Ցանկացած հաջորդ ՇՄԱԳ հաստատելու է, որ հանքի շահագործումն անվտանգ է: Ես դա պնդում եմ ոչ թե օդից վերցրած, այլ մանրամասն ուսումնասիրել եմ այն տեխնոլոգիան, որով աշխատելու է Լիդիանը, իսկ դրա շահագործման տեխնոլոգիան աշխարհում ամենամաքուրն է», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երեկ «Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության և գնահատման կարիք ունեն:
«Էլարդի» փորձաքննության հետ կապված իր եզրակացությունը շրջակա միջավայրի նախարարությունը պետք է տա մինչև սեպտեմբերի 4-ը: