30/08/2019 19:11
Հոնկոնգում ձերբակալվել են բողոքի ակցիաների երեք առաջնորդի
Հոնկգոնգում օգոստոսի 30-ին բերման են ենթարկվել «Դեմոսիստո» կուսակցության ակտիվիստներ Ջոշուա Վոնգը և Ագնես Չոուն. նրանց մեղադրում են անօրինական հավաքներ կազմակերպելու և դրանց մասնակցելու կոչեր անելու համար, հայտարարել է ոստիկանությունը, փոխանցում է «South China Morning Post»-ը։
Երկու ակտիվիստներին առաջադրված մեղադրանքները կապված են հունիսի 21-ին ոստիկանության բաժանմունքի պաշարման հետ:
Հրատարակությունը նշում է, որ երկու ակտիվիստներն էլ եղել են 2014 թվականի «Occupy» բողոքի ակցիաների առաջնորդների թվում:
Օգոստոսի 29-ին ոստիկանությունը բերման էր ենթարկել Հոնկոնգի անկախության կողմնակից Էնդի Չանին: Նրան կասկածում են ոստիկանի վրա հարձակվելու համար:
Նրան ձերբակալել են օդանավակայանում՝ Տոկիո թռչելուց առաջ: Ավելի վաղ նա գլխավորում էր քաղաքում արգելված՝ Հոնկոնգի ազգային կուսակցությունը:
Ակտիվիստների ձերբակալման մասին հաղորդումներից հետո հայտնի է դարձել, որ օգոստոսի 31-ին նշանակված բողոքի զանգվածային ակցիան չեղարկվել է: