30/08/2019 10:09
«Հրապարակ». Արցախում շատ վատ են ընկալել Դանիել Իոաննիսյանին Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդության համար ՀՀ բյուջեից 33 միլիոն դրամ հատկացնելը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում գտնվող ՀՀ դեսպանները, որոնք ժամանել են ամենամյա հավաքին, երեկ եղել են Եռաբլուրում, ապա այցելել կաթողիկոսին, իսկ Արցախի անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ին, մեկնելու են Ղարաբաղ։ Ամեն տարի այդ օրը Ստեփանակերտ են մեկնում մեծ թվով հայաստանցի պաշտոնյաներ, ՀՀ ղեկավարությունը։ Սակայն մեզ ասացին, որ այս տարի Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու։ Փոխարենը օրեր առաջ այնտեղ է եղել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Իսկ Արցախում յուրօրինակ կոնսոլիդացիա է գնում գործող և ապագա իշխանությունների միջև․ Արցախի նախագահի թեկնածուները համերաշխության հայտարարություններ են անում և համարում են, որ Հայաստանից Արցախի ներքին գործերին միջամտությունն անթույլատրելի է։ Այդ կոնտեքստում շատ վատ են ընկալել երկու ՀԿ-ներին և հատկապես Դանիել Իոաննիսյանին Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդության համար ՀՀ բյուջեից 33 միլիոն դրամ հատկացնելը»: