30/08/2019 11:59
Դոնալդ Թրամփը չեղարկել է իր այցը Լեհաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է նախանշված այցը Լեհաստան՝ երկրի արևմտյան ափերին մոտեցող «Դորիան» փոթորկի ֆոնին:
Ամերիկացի առաջնորդը պետք է մասնակցեր միջոցառումների՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի հոբելյանին:
Թրամփի փոխարեն Լեհաստան կայցելի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:
Ամերիկացի առաջնորդը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային խոստացել է մոտ ամիսներին Վարշավա մեկնել: