30/08/2019 19:27
Իրանում հերքել են արբանյակի անհաջող արձակման մասին լուրերը
Իրանի հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ-Ջավադ Ազարի Ջահրոմին հերքել է արբանյակի անհաջող արձակման մասին լուրերը:
«Իրականում «Նահիդ 1» արբանյակն այժմ լավ վիճակում ՝՝ փորձարկումների հարթակում», - գրել է նա Twitter-ում՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, թե Իրանին երրորդ անգամ չի հաջողվել ուղեծիր դուրս բերել արբանյակ:
Նախարարը նաև հրավիրել է լրագրողներին այցելել զորավարժարան՝ դրանում համոզվելու համար:
Ավելի վաղ ամերիկյան NPR ռադիոկայանը հաղորդել էր արձակման վայրում իրանական հրթռի հնարավոր պայթյունի մասին: