30/08/2019 12:31
Մաղթում եմ անսպառ ուժ և կորով Արցախի ղեկավարման անչափ պատասխանատու գործում. Հրայր Թովմասյանը շնորհավորել է Բակո Սահակյանին
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
«Մեծարգո պարոն Նախագահ,
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ և անսպառ ուժ և կորով Արցախի Հանրապետության ղեկավարման անչափ պատասխանատու գործում:
Անհնար է գերագնահատել երկու հայկական հանրապետությունների միջև հարաբերությունների կարևորությունն ու երկուստեք ներդրվող Ձեր անկոտրում ջանքերը՝ դրանք ամուր պահելու համար:
Ցանկանում եմ նաև առանձնակի կարևորել Ձեր ակտիվ և կառուցողական դերակատարումը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ի նպաստ ողջ հայության ներուժի համախմբման, շարունակական երկխոսության և բազմաշերտ ներգրավման:
Հարգելի Բակո Սահակի,
Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ հոբելյանի առթիվ և մաղթել երկար տարիների կյանք, ինչպես նաև խաղաղություն և անամպ երկինք Արցախի ու Արցախի ժողովրդի համար»: