30/08/2019 19:36
«Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով Ջորջիայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել
Ամերիկյան Ջորջիա նահանգի ղեկավար Բրայան Քեմպն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել 12 օկրուգում` «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով:
««Դորիան» փոթորկի մոտենալու կապակցությամբ ես արտակարգ դրության ռեժիմ եմ հայտարարում, որպեսզի օգնենք նախապատրաստման, հակազդման և վերականգնման աշխատանքներին», - ասված է նահանգապետի հայտարարությունում։
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն դե Սանտիսը նույնպես արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով: