30/08/2019 15:07
«Դու պիտի ճախրես». Արա Գևորգյանի համերգի ամբողջ հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը
18 տարվա դադարից հետո ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ելույթ կունենան «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող համերգով:
Այն տեղի կունենա սեպտեմբերի 7-ին, ժամը 19։00-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Տարին նաև հոբելյանական է. լրանում է Արա Գևորգյանի ստեղծագործական բազմաբովանդակալի ուղղու 40 տարին:
«Ոչ մի անգամ Հայաստանում փողով համերգ չեմ տվել և չեմ վճարվել ոչ մի միջոցառման համար: Դա իմ անձնական ցանկությունն է եղել: Այս անգամ նույնպես, համերգի ամբողջ հասույթը նվիրվելու է հիվանդ երեխաներին: Կոչ եմ անում բոլորին կանգնել իմ կողքին», - կարևորում է Արա Գևորգյանը։
Համերգին կմասնակցեն նաև Մուրադ Հակոբյանի «Սարդարապատ» պարարվեստի դպրոց-ստուդիան, «Milen show-ballet dance school»-ը, հատուկ հյուրերի շարքում է Rony Barrak-ը:
«Դու պիտի ճախրես» բարեգործական համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է «Ժպիտների քաղաք» հիմնադրամին, որը աջակցությամբ կազմակերպվում է քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։