31/08/2019 13:13
Երևան-Բաթում միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է
Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 18 հայ, որից 2-ը մահացել են, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Վրաստանի տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 7 քաղաքացի, որից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ը՝ բավարար։
Տուժողներից 9-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։
Առողջապահության նախարարությունը շարունակում է կապի մեջ լինել վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս գիշեր վթարի է ենթարկվել Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը, ինչի հետևանքով մահացել է ՀՀ 2 քաղաքացի։