31/08/2019 13:03
Լեոնիդ Ազգալդյանին և Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի կոչում
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացել են Արցախի հերոս բարձրագույն կոչման:
Գրառման մեջ նշված է.
«Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացան Արցախի հերոս բարձրագույն կոչման:
«Ոսկե արծիվ» շքանշաները հանձնվեցին նրանց հարազատներին հանդիսավոր պայմաներում»։