31/08/2019 10:01
«Հրապարակ». ԱԺ աշխատակիցների ազատման գործընթացը համաձայնեցվա՞ծ է եղել Արարատ Միրզոյանի հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արարատ Միրզոյանն օրերս իր կարգադրությամբ ծառայողական քննություն անցկացնելու որոշում ընդունեց՝ պարզելու, թե ով կամ ովքեր են թերացել իրենց աշխատանքում և ԱԺ աշխատակիցներին ապօրինի հրամաններով կադրերի ռեզերվ ուղարկել։
Բանն այն է, որ չնայած այդ հրամանագրերն արձակել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, սական, մեր աղբյուրների փոխանցմամբ, գործընթացը համաձայնեցված է եղել Միրզոյանի հետ, ուստի հիմա արդար չէ Գալստյանին «քավության նոխազ» դարձնելն ու հարցը նրա ազատմամբ փակելը։
Կա տեղեկություն, որ վերջինս ինքնակամ է ցանկացել ազատվել և ընկերոջը՝ ԱԺ նախագահին, վատ վիճակից դուրս բերել, բայց ասել են՝ սպասիր: Տիգրան Գալստյանի հետ արդեն մի քանի օր է՝ կապ հաստատել չի հաջողվում, նա չի պատասխանում մեր հեռախոսազանգերին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։