31/08/2019 12:15
Գյումրիում հարսանեկան արարողության մասնակիցների թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Գյումրիի «Դվին» հանդիսությունների սրահում օգոստոսի 30-ին հարսանեկան արարողության մասնակիցների թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ: Գրառման մեջ, մասնավորապես, նշված է.
«Երեկ երեկոյան Գյումրիում սննդային թունավորման (մեծ հավանականությամբ) դեպքով Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց տեղափոխվածների թիվը գիշերվա ընթացքում հասել է 44-ի և մեկ անձ ուղղորդվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Այս պահի դրությամբ հիվանդանոցներում է 2 մեծահասակ և 1 երեխա, ովքեր բժիշկների ներկայացմամբ օրվա ընթացքում, հնարավոր է, դուրս գրվեն։
Ոստիկանության, քննչական կոմիտեի և սննդի անվտանգության տեսչության ներկայացուցիչները համատեղ պարզում են դեպքի մանրամասները։ Հարուցվել է քրեական գործ»։