31/08/2019 09:57
«Ժամանակ». Առաջիկա օրերին պաշտոնանկություններ են սպասվում Քննչական կոմիտեում
«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին պաշտոնանկություններ են սպասվում ՀՀ քննչական կոմիտեում: Պաշտոնանկությունները կապված են հենց Ամուլսարի հետ: Մեզ հասած տեղեկություններով՝ պաշտոնանկների ցանկում է լինելու Ամուլսարի վերաբերյալ քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը:
Այս պահին քննարկվում է նաև Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանի պաշտոնանկության հարցը: Չի բացառվում, որ Ամուլսարի հարցով պատժվեն նաև նախկին պաշտոնյաներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։