31/08/2019 14:00
Մեքսիկայում հանցավոր խմբավորումների միջև պայքարի պատճառով 9 մարդ է զոհվել
Մեքսիկայի Միչոական նահանգում հանցավոր խմբավորումների միջև պայքար է սկսվել, հայտնում է «Foro TV»-ն՝ հղում անելով Հանրային անվտանգության նախարար Իսրայել Պաթրոնին:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով զոհվել է 9 մարդ, ևս 11-ը՝ տուժել են:
Հաղորդվում է, որ միջադեպի վայրում 5 մեքենա է մնացել՝ ներսում չորս զոհով:
Չի հստակեցվում՝ արդյոք դա երկու թմրակորտելների միջև վեճի հետևան՞ք է: