31/08/2019 11:23
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 130 չվերթ
Մոտ 130 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել Մոսկվայի օդանավակայաններում, տեղեկացնում է «Яндекс.Расписания»-ն:
Հաղորդվում է, որ Մոսկվայի ժամանակով 08.25-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 28 չվերթ: «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 32 չվերթ, 11-ը՝ չեղարկվել:
«Շերեմետևո» օդանավակայանում էլ հետաձգվել է 58 չվերթ:
«Ժուկովսկու» օդանավակայանից տեղեկություններ չեն ստացվել:
Պատճառները դեռ հայտնի չեն: