02/09/2019 12:03
Նոր համակարգով մատակարարվող բարձր որակի, օրական երեքանգամյա սնունդը հասանելի է արդեն հազարավոր զինվորների. Նիկոլ Փաշինյան
Ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվը հասել է 15-ի:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվը հասավ 15-ի:
Նոր համակարգով մատակարարվող բարձր որակի, օրական երեքանգամյա սնունդը հասանելի է արդեն հազարավոր զինվորների:
Գործընթացը շարունակվելու է հետեւողականորեն և մինչեւ վերջ», - Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։