02/09/2019 10:37
Բակո Սահակյանն ընդունել է Արարատ Միրզոյանին. քննարկել են տարբեր հարցեր
Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը, ով Արցախ է ժամանել ԱՀ անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Հանդիպմանը ներկա են եղել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: