02/09/2019 11:03
Արցախահայության պայքարը հանուն ազատության, հանուն սեփական տանը արժանապատվորեն ապրելու իրավունքի մեր պատմության փառավոր էջերից է. Արթուր Վանեցյան
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։
«Ջերմորեն շնորհավորում եմ Արցախի անկախության օրվա կապակցությամբ։ Արցախահայության պայքարը հանուն ազատության, հանուն սեփական տանը արժանապատվորեն ապրելու իրավունքի մեր պատմության փառավոր էջերից է։ Այն ունի համահայկական ընդգրկում և համահայկական նշանակություն։
Մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, անկոտրում կամք, մարդկային և ազգային իղձերի իրականացում»,-ասված է ուղերձում։