02/09/2019 15:46
Այն, ինչ կատարվում է հորս հետ, ուղղակի խայտառակություն է և անթույլատրելի. Լևոն Քոչարյան (Տեսանյութ)
Մենք նշում ենք Արցախի Հանրապետության անկախության 28 տարին, և սա հայ ժողովրդի ունեցած ամենամեծ հաղթանակներից է, այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը։
«Բոլորիս շնորհավորում եմ այս առիթով», - ասաց Լևոն Քոչարյանը։
Նա անթույլատրելի համարեց այս օրով Արցախի և Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ անազատության մեջ գտնվելը.
«Այն, ինչ կատարվում է հորս հետ, ուղղակի խայտառակություն է և անթույլատրելի, հատկապես՝ հաշվի առնելով իր դերը Հայաստանի և Արցախի պատմության կերտման մեջ»։
Նա նշեց նաև, որ նկատելի է լարվածություն Արցախի և Հայաստանի հարաբերություններում։
«Լարվածություն նկատելի է, դրա մասին խոսում են և՛ Հայաստանում, և՛ Արցախում, բայց ամեն ինչ պետք է անել, որ այդ լարվածությունը չլինի։ Դա նկատելի է հատկապես հեղափոխությունից հետո, այնտեղ մարդիկ նույնն են, այստեղ են փոխվել, եթե խնդիր կա, ուրեմն այս կողմից է», - ասաց Լևոն Քոչարյանը։