03/09/2019 13:30
Եթե պաշտպանական խմբի բերած բոլոր միջնորդությունները ՍԴ-ն ընդունի, Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Հայկ Ալումյան
Սահմանադրական դատարանն այս պահին քննում է քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածի երկրորդ մասի սահմանադրականությունը, ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
«Թե ինչ որոշում կկայացվի, չեմ կարող ասել։ ՍԴ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված օրենքի սահմանադրականության հարցը և այդ օրենքին ընդհանուր իրավասության դատարանների կողմից տրված մեկնաբանությունների լույսի ներքո։ Եթե այդ օրենքը կճանաչվի Սահմանադրությանը համապատասխանող, ապա մենք կանցնենք մեր մյուս անելիքներին», - ներկայացրեց Հայկ Ալումյանը։
Եթե Քոչարյանի պաշտպանական խմբի բերած բոլոր միջնորդությունները Սահմանադրական դատարանն ընդունի, ապա Ալումյանի խոսքով, Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի։
«Քրեական հետապնդումը պետք է դադարեցվի այդ դեպքում», - ասաց Հայկ Ալումյանը։