03/09/2019 17:25
Չկա արտահանձնման վերջնական որոշում, դա գործընթաց է, որը պետք է լինի. դեսպանը՝ Միհրան Պողոսյանի մասին
Ռուսաստանը չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«ՌԴ դատախազության հաղորդագրության մեջ ասված է, որ դիմել են ՀՀ դատախազությանը լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ ստանալու համար: Չկա արտահանձնման վերջնական որոշում, դա գործընթաց է, որը պետք է լինի», - ասաց դեսպանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի Դաշնության դատախազությունը մերժել է ՀՀ Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին արտահանձնելու մասին: