03/09/2019 18:38
Կամերային ցուցահանդեսներ. Կբացվի Արմեն Աթանյանի անհատական ցուցահանդեսը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 4-ին, ժամը 19:00-ին, Երևանի պետական կամերային թատրոնի «Երկաթ» սրահում կներկայացվի «Կամերային ցուցահանդեսներ» խորագրով ցուցահանդես-վաճառքների երրորդ մուտքը՝ հայ գեղանկարիչ Արմեն Աթանյանի ստեղծագործություններով:
Ցուցահանդեսի կազմակերպիչն է Երևանի պետական կամերային թատրոնը:
Կներկայացվեն Արմեն Աթանյանի 35 գեղանկարչական աշխատանքները:
«Կամերային ցուցահանդեսների» նպատակն է հնարավորություն ընձեռել Երևանում և ՀՀ մարզերում ապրող երիտասարդ, առաջին քայլերն անող, չճանաչված, գուցե նաև մոռացված արվեստագետներին՝ իրենց ստեղծագործություններով ներկայանալու հանրությանը:
Այն միաժամանակ հարթակ է ցուցադրության հետ մեկտեղ կազմակերպել նաև ստեղծագործությունների վաճառք: